Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի մէջ ար­դա­րու­թ­յու­նը հան­գու­ց­յալ է տի­րա­պես»

«Քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի մէջ ար­դա­րու­թ­յու­նը հան­գու­ց­յալ է տի­րա­պես»
01.11.2019 | 01:38

«ԻՄ ՀՈ­ԳՈՒՄ ՄԻՇՏ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆՆ Է»


Այս ա­մառ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում հան­դի­սա­վո­րու­թյամբ նշե­ցին Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյան ան­դամ, մի­ջու­կա­յին քի­միա­գետ դոկ­տոր, պրո­ֆե­սոր, գրող, գրաքն­նա­դատ, ռե­ժի­սոր, թա­տե­րա­գետ, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ ՀՐԱՆՏ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱ­ՆԻ ծնն­դյան 80-ա­մյակը:
Հրանտ Մար­գա­րյա­նը ծն­վել է Ի­րա­քի Բաս­րա քա­ղա­քում: Ծնող­նե­րը Վաս­պու­րա­կա­նից էին: Որ­պես­զի որ­դին հա­մալ­սա­րա­նա­կան կր­թու­թյուն ստա­նա, ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել են Բաղ­դադ: 1962 թ. Ի­րա­քի պե­տա­կան կր­թա­թո­շա­կով ու­սու­մը շա­րու­նա­կել է Ա­մե­րի­կա­յում: 1972-1994 թթ. աշ­խա­տել է «Բրիս­տըլ Մա­յըրս» դե­ղա­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյու­նում, ե­ղել է Կո­լում­բիա­յի հա­մալ­սա­րա­նի գի­տաշ­խա­տող: 1994-2005 թթ. դա­սա­խո­սել է Նյու Յոր­քի նա­հան­գա­կան հա­մալ­սա­րա­նում:
Գի­տու­թյա­նը զու­գըն­թաց՝ Հրանտ Մար­գա­րյանն ու­սա­նել է Նյու Յոր­քի «Սըր­քըլ Ին ՏՀը Սքուեր» թա­տե­րա­կան դպ­րո­ցում, Նյու Յոր­քի հա­մալ­սա­րա­նի «Թիշ» ար­վես­տի քո­լե­ջում և «Շրայ­պըր» թա­տե­րա­կան ստու­դիա­յում: Նրա դե­րա­սա­նա­կան տա­ղանդն ա­ռա­ջին ան­գամ դրսևոր­վել է Ի­րա­քի Բաս­րա քա­ղա­քում՝ Հա­կոբ Պա­րո­նյա­նի «Մե­ծա­պա­տիվ մու­րաց­կան­ներ» ներ­կա­յաց­ման մեջ բա­նաս­տեղ­ծի դե­րը խա­ղա­լիս:


Ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյու­նը՝ «Այն տղան» վեր­նագ­րով, տպագր­վել է Բաղ­դա­դի «Գո­յա­մարտ» շա­բա­թա­թեր­թում՝ Հ. Զար­միկ ծած­կա­նու­նով: 1958 թ. Բաղ­դա­դի «Հայ երկ­սեռ ե­րի­տա­սար­դաց միու­թյան» ա­կում­բում հան­դես է ե­կել իր ա­ռա­ջին բե­մադ­րու­թյամբ: 1958-1961 թթ. բե­մա­կա­նաց­րել է Մի­սաք Մե­ծա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, Ռու­բեն Սևա­կի «Ջար­դի խեն­թը», Հով­հան­նես Թու­մա­նյա­նի «Լո­ռե­ցի Սա­քոն»: 1964-1968 թթ. «Հայ գրա­կա­նու­թյան բա­րե­կամ­նե­րի միու­թյան» հա­մար Ռու­բեն Սևա­կի «Ջար­դի խենթ»-ից բա­ցի բե­մա­կա­նաց­րել է նաև Պա­րույր Սևա­կի «Անլ­ռե­լի զան­գա­կա­տու­նը», Հա­կոբ Պա­րո­նյա­նի թա­տե­րա­կան պատ­կեր­նե­րը:
1967 թ. հիմ­նել է Նյու Յոր­քի Հայ մշա­կու­թա­յին միու­թյան «Մա­սիս» թա­տե­րա­խում­բը, ո­րը հե­տա­գա­յում վե­րան­վան­վել է «Հա­մազ­գա­յին թա­տե­րա­խումբ», ո­րի ղե­կա­վարն է ա­ռայ­սօր: 2005 թ. հիմ­նադ­րել է Նյու Ջեր­սիի Հա­մազ­գա­յին պա­տա­նե­կան թա­տե­րա­խում­բը:


Որ­պես Հա­մազ­գա­յին hայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյան նվի­րյալ՝ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ մշա­կու­թա­յին, թա­տե­րա­կան, ման­կա­վար­ժա­կան մեծ աշ­խա­տանք է կա­տա­րել Սփյուռ­քի հա­յա­շատ գաղ­թօ­ջախ­նե­րում, նպաս­տել հայ մշա­կույ­թի պահ­պան­մա­նը: Հե­ղի­նակ է 10-ից ա­վե­լի գր­քե­րի, բազ­մա­թիվ թա­տեր­գու­թյուն­նե­րի: Իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում ար­ծար­ծել է ա­մե­րի­կա­հայ ժա­մա­նա­կա­կից կյան­քին բնո­րոշ ազ­գա­յին, հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ: ՀԳՄ և Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ան­դամ է: Խմ­բագ­րել է Հա­յաս­տա­նի ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուրգ­նե­րի՝ անգ­լե­րեն թարգ­ման­ված գոր­ծե­րը: Ար­ժա­նա­ցել է Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյան «Ոս­կե մե­դա­լի», ՀՀ նա­խա­գա­հի «Մո­վես Խո­րե­նա­ցի», Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյան «Սուրբ Մես­րոպ Մաշ­տոց» մե­դալ­նե­րի, Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան «Լա­վա­գույն դրա­մա­տուրգ» մր­ցա­նա­կի:


Գրո­ղի հո­բե­լյան­ին նվիր­ված մեծ հան­դի­սու­թյուն էր կազ­մա­կեր­պել Երևա­նում Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյու­նը: Այդ օ­րը ե­լույթ ու­նե­ցան Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ Է­դուարդ Մի­լի­տո­նյա­նը, Հա­մազ­գա­յին հայ կր­թա­կան և մշա­կու­թա­յին միու­թյան Կ. վար­չու­թյան ա­տե­նա­պետ Մկր­տիչ Մկր­տի­չյա­նը և ու­րիշ­ներ: Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի Մուղ­նի գյու­ղի դպ­րո­ցա­կան­նե­րը հան­դես ե­կան Հրանտ Մար­գա­րյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ար­տա­սա­նու­թյամբ, ցու­ցադր­վեց նրա գի­տա­կան, ստեղ­ծա­գոր­ծա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին ֆիլմ: Դի­պուկ էր Մկր­տիչ Մկր­տի­չյա­նի՝ Հրանտ Մար­գա­րյան հայ տե­սա­կի՝ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ան­խոնջ գոր­ծու­նեու­թյան, բա­ցա­ռիկ կեն­սու­նա­կու­թյան բնո­րո­շու­մը. «Այ­սօր ես ֆի­զի­քա­պես կը նմա­նիմ ի­րեն, իսկ ինք մնա­ցած է այն, ինչ որ էր ա­տե­նին: Վեր­ջերս միայն սկ­սած է իր տա­րի­քը ո­րոշ չա­փով մատ­նող պա­տուա­բեր գա­վա­զան մը գոր­ծա­ծել. ա­տի­կա կու­գայ Խրի­մյան Հայ­րի­կի տի­պա­րը երկ­րա­գուն­դին մա­կէ­րե­սին վրա գտ­նուող տե­սա­նե­լի այն ա­նե­րե­ւոյթ հա­մայ­նք­նե­րին ներ­կա­յաց­նե­լու հա­ճե­լի ինք­նա­պատ­րան­քէն: Ան Միա­ցյալ Նա­հանգ­նե­րու ա­րե­ւե­լեան շր­ջա­նի Հա­մազ­գա­յի­նի սիւ­նե­րէն ե­ղած է տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ եւ մինչև այ­սօր կը շա­րու­նա­կէ իր այդ դե­րա­կա­տա­րու­թիւ­նը. թէ՛ 90-ա­կան թուա­կան­նե­րուն շա­րու­նա­կա­բար եր­կու շր­ջան Հա­մազ­գա­յի­նի կեդ­րո­նա­կան վար­չու­թեան ան­դա­մակ­ցուած է, թէ՛ ա­ռի­թը ստեղ­ծուե­լուն պէս հայ­րե­նիք ա­ռա­ջին վա­զող­նե­րէն ե­ղած է, թէ՛ մա­նա­ւանդ՝ Հրանդ Մար­գա­րեա­նը տա­րի­ներ շա­րու­նակ հան­դի­սա­ցած է Հա­մազ­գա­յի­նի կող­մէ «ֆո­րում» կո­չուող ու­սա­նո­ղա­կան տա­րե­կան հա­ւա­քին ղե­կա­վար շար­ժա­կը՝ իր կեանք տուող խան­դա­վա­ռու­թիւն սեր­մա­նող ղե­կա­վա­րու­թեամբ»:


Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ՝ Գրի­գոր Նա­րե­կա­ցի հա­մալ­սա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ գրա­կան ցե­րե­կույթ՝ նվիր­ված գրող, բե­մադ­րիչ դե­րա­սան Հրանտ Մար­գա­րյա­նին: «Դժ­վար է Սփյուռ­քում լծ­վել հա­յա­պահ­պա­նու­թյան գոր­ծին և ա­մուր կապ ու­նե­նալ հայ­րե­նի­քի հետ: Ճշ­մա­րիտ բա­նաս­տեղծ է նա, ով նոր ճա­նա­պարհ է ստեղ­ծում: Հրանտ Մար­գա­րյա­նի ստեղ­ծած ճա­նա­պար­հը վե­րա­դարձ­ել է հայ­րե­նիք,- իր ե­լույ­թում նշեց Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ Վար­դան Հա­կո­բյա­նը:
-Ծն­վել եմ Ի­րա­քում, ապ­րել ԱՄՆ-ում, բայց իմ հո­գում միշտ Հա­յաս­տանն է,- մեր զրույ­ցի ժա­մա­նակ ա­սաց Հրանտ Մար­գա­րյա­նը,- ա­մեն տա­րի գա­լիս եմ: Կա­տար­վեց ա­մե­նա­բաղ­ձա­լին՝ մա­յի­սին դար­ձա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի, անձ­նա­գիրս ինձ հանձ­նե­ցին հան­դի­սա­վո­րու­թյամբ: Եր­ջան­կու­թյուն է 80-ա­մյա հո­բե­լյանս Հա­յաս­տա­նում նշե­լը:

«ԴՈՒ ՏՈ­ԿԱ­ՑՈՂ Ո­ԳԻ ՄԸ ՈՒ­ՆԻՍ, Ո­ՐՈՎ ԿԱՊ­ՐԻՍ ՈՒ ԿԸ ՄՆԱՍ»


ՀՕՄ-ի Հրազ­դա­նի «Շու­շան Պահ­լա­վու­նի» մաս­նա­ճյու­ղը դեռևս եր­կու տա­րի ա­ռաջ էր հան­դի­պում կազ­մա­կեր­պել գրո­ղի հետ քա­ղա­քի մար­զա­յին գրա­դա­րա­նում: Այս ա­մառ նույն­պես հրազ­դան­ցի­նե­րը նրա հետ հան­դի­պե­լու յու­րօ­րի­նակ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցան՝ ծնն­դյան ու գրա­կան գոր­ծու­նեու­թյան հո­բե­լյան­նե­րի առ­թիվ վաս­տա­կա­շատ գրո­ղը, որ­պես ինքն ի­րեն նվեր, Կոս­տան Զա­րյա­նի ան­վան ման­կա­կան ար­վես­տի դպ­րո­ցում հրազ­դան­ցի ե­րի­տա­սար­դու­թյան հա­մար հան­դես ե­կավ «Խրի­մյան Հայ­րիկ» մե­նա­խա­ղով, ո­րի հե­ղի­նակն ու բե­մադ­րիչն է նաև:
Դահ­լի­ճում ա­զատ տե­ղեր չկա­յին: Ազ­դագ­րի կան­չով ե­կել էին ոչ միայն ա­շա­կերտ­ներ, ու­սա­նող­ներ, ման­կա­վարժ­ներ, այլև ե­րե­խան գր­կին ե­րի­տա­սարդ մայ­րեր, տա­րեց մար­դիկ... Խոր­հր­դա­վոր ակն­կա­լիք ու սպա­սում կար բո­լո­րի հա­յացք­նե­րում: Դահ­լի­ճի լու­սա­վո­րու­թյունն սկ­սեց աս­տի­ճա­նա­բար նվա­զել ու մա­րեց... Թանձր խա­վա­րի մի­ջից գա­վա­զա­նը ձեռ­քին հու­շիկ քայ­լե­րով դե­պի հան­դի­սա­տեսն ա­ռա­ջա­ցավ հնօ­րյա սև տա­րա­զով պատ­կա­ռազ­դու տա­րեց հոգևո­րա­կանն ու սկ­սեց խո­սել, և ըն­դա­մե­նը րո­պե­ներ անց նրա պատ­կե­րա­վոր խոս­քի կա­խար­դա­կան հմայ­քով հան­դի­սա­տե­սը հայ­տն­վեց հե­ռա­վոր ան­ցյա­լում՝ 1820 թ. Վան քա­ղա­քում, որ­տեղ ծն­վել, հա­սակ էր ա­ռել Մկր­տիչ Խրի­մյա­նը, ո­րի կեր­պարն էլ մարմ­նա­վո­րում էր ներ­կա­յաց­ման հե­ղի­նակ Հրանտ Մար­գա­րյա­նը: Զար­մա­նա­լի, զմայ­լե­լի հա­յե­րե­նով Խրի­մյանն սկ­սեց պատ­մել իր դժ­վա­րին կյան­քի պատ­մու­թյու­նը՝ միա­հյուս­ված 19-րդ դա­րում Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­յու­թյան հետ կա­տար­ված ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին: Դեռ ման­կուց վա­նե­ցի Մկո­յի հո­գում բույն էր դրել սի­րե­լի ժո­ղովր­դի տա­ռա­պանք­նե­րը թե­թևաց­նե­լու, զո­րա­վիգ լի­նե­լու ձգ­տում-ե­րա­զան­քը: ՈՒ­շիմ, ու­սում­նա­տենչ՝ նա ա­շա­կեր­տում է Լիմ և Կտուց ա­նա­պատ­նե­րում, սո­վո­րում գրա­բար, ու­սում­նա­սի­րում հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը, խո­րա­նում հա­յա­գի­տու­թյան աս­պա­րե­զում և ձգ­տում որ­քան հնա­րա­վոր է մո­տի­կից առ­նչ­վել գա­վա­ռում ապ­րող հա­յու­թյան կյան­քին, զգալ հայ շի­նա­կա­նի հո­գու տրո­փյու­նը, ջան­քեր գոր­ծադ­րել տի­րող խա­վարն ու ան­գի­տու­թյու­նը հա­յոց «գյու­ղաբ­նակ եղ­բայ­րաց» կյան­քից վե­րաց­նե­լու հա­մար: Այն­քան պարզ, սր­տա­ռուչ էր պատ­մում ծեր հոգևո­րա­կա­նը, որ դահ­լի­ճում նս­տած­նե­րին սկ­սեց թվալ, թե բե­մում ի­րա­կան Մկր­տիչ Խրի­մյանն է՝ հա­յու­թյան պաշ­տե­լի Խրի­մյան Հայ­րի­կը, և նրա լեռ­նա­յին աղ­բյու­րի պես ա­նուշ ձայ­նը, հո­գու խորք թա­փան­ցող բա­րի, թախ­ծոտ հա­յաց­քը հենց ի­րե՛ն են ուղղ­ված:
Հրազ­դան­ցի ե­րի­տա­սարդ­նե­րի կող­քին նս­տած՝ ես էլ մտ­քի թևով սա­վառ­նում էի հա­յոց ան­ցյա­լի խոր­քե­րում: Հի­շում էի, թե հա­մալ­սա­րա­նա­կան տա­րի­նե­րին ի՜նչ ինք­նա­մո­ռաց կլա­նու­մով էինք լսում դա­սա­խո­սի պատ­մու­թյուն­նե­րը հա­յոց Հայ­րի­կի մա­սին:


Կեն­դա­նի խոս­քի մեծ վար­պետ է ե­ղել Խրի­մյան Հայ­րի­կը, ա­լե­կո­ծել է հայ շի­նա­կա­նի սիր­տը, արթ­նաց­րել թմ­բի­րից, ներ­շն­չել վառ, լու­սա­վոր գա­ղա­փար­ներ: Նա ե­րա­զել է այն հրա­շա­լի օ­րը, «երբ մեր գյու­ղա­ցին հան­գիստ կվա­յե­լե» իր «հայ­րե­նյաց ա­գա­րա­կին ար­դյուն­քը», «երկ­րում տի­րե ա­դա­րու­թյուն և խա­ղա­ղու­թիւն», և հա­յոց ձո­րե­րում, «ուր լռու­թյու­նը սպա­նում է ա­վա­զակ­նե­րի հրա­զե­նը, շո­գե­կառ­քի սու­լոց լս­վի», «ու­նե­նանք հե­ռա­գիր, դպ­րոց, հա­մալ­սա­րան....»: Հրազ­դան­ցի­նե­րին հա­րա­զատ դար­ձած Հայ­րի­կը շա­րու­նա­կում էր պատ­մել հա­յոց կյան­քում բա­րե­փո­խում­նե­րի իր ծրագ­րե­րի, գա­ղա­փար­նե­րի ու դրանց ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հին կրած դառ­նու­թյուն­նե­րի, հիաս­թա­փու­թյուն­նե­րի, հա­լա­ծանք­նե­րի մա­սին: Լա­վա­տես ձգ­տում­նե­րով նա գնում է Կ. Պո­լիս, այն­տեղ հրա­տա­րա­կում «Արծ­վի Վաս­պու­րա­կան» հան­դե­սը, ո­րը ե­րեք տա­րի հե­տո պի­տի տե­ղա­փո­խեր Վա­րագ: Դա ա­ռա­ջին պար­բե­րա­կան հրա­տա­րա­կու­թյունն էր հայ­րե­նի երկ­րում, ո­րի թղ­թա­կից­նե­րը Ժա­ռան­գա­վո­րաց դպ­րո­ցի իր սի­րե­լի սա­ներն էին՝ Գա­րե­գին Սր­վանձ­տյան, Ար­սեն Թոխ­մա­խյան, ու­րիշ­ներ...


1869 թ. Տա­րո­նի ա­ռաջ­նորդ, Սուրբ Կա­րա­պետ վան­քի վա­նա­հայր Մկր­տիչ Խրի­մյանն ըն­տր­վում է Կ. Պոլ­սի պատ­րիարք: Թվում է՝ բարձր պաշ­տո­նը պի­տի կաշ­կան­դեր նրան՝ շա­րու­նա­կե­լու պայ­քա­րը հայ ժո­ղովր­դի հան­դեպ ա­նի­րա­վու­թյուն­նե­րի դեմ, սա­կայն նա նույն ան­խոնջ կեր­պով շա­րու­նա­կում է ի­րա­կա­նաց­նել հա­յու­թյան կյան­քը բա­րե­փո­խե­լու իր լու­սա­վոր­չա­կան ծրագ­րե­րը, ո­րի հա­մար ե­րախ­տա­պարտ հայ ժո­ղո­վուր­դը նրան տա­լիս է Խրի­մյան Հայ­րիկ պատ­վա­նու­նը: Ան­շուշտ, այդ ա­մե­նը չէր կա­րող անն­կատ մնալ թուր­քա­կան իշ­խա­նու­թյան ու խա­վա­րա­միտ, նա­խան­ձոտ հայ հոգևո­րա­կան­նե­րի կող­մից: Նրա դեմ սկս­վում են հա­լա­ծանք­ներ, խար­դա­վանք­ներ:


...Խեղ­դուկ հա­ռա­չան­քը քա­րա­ցավ Հայ­րի­կի կո­կոր­դում: Դահ­լի­ճը տագ­նա­պեց, ան­հան­գիստ շշունջ­ներ լս­վե­ցին ՝ գու­ցե հույ­զե­րից վա՞տ է զգում, ախր տա­րեց է, շա՜տ տա­րեց: Ո՛չ, Խրի­մյան Հայ­րի­կը շունչ ա­ռավ ու ա­վե­լի հն­չեղ ձայ­նով շա­րու­նա­կեց պատ­մու­թյու­նը՝ մեզ տա­նե­լով հա­յոց վշ­տա­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի քար­քա­րոտ կա­ծան­նե­րով. 1876 թ. Վա­նի հր­դե­հից ու կո­ղո­պու­տից ազդ­ված՝ նա գրեց «Վան­գոյ­ժը»: Գր­քի հա­սույ­թը հատ­կաց­վեց Վա­նի չքա­վոր մա­նուկ­նե­րին, սա­կայն գիր­քը նախ և ա­ռաջ կարևոր էր ճշ­մա­րիտ խոս­քի զո­րու­թյամբ. «....քա­ջա­լեր­վե, ժո­ղո­վուրդ Հա­յոց, եր­կու հա­զար ամ է որ միշտ ջախ­ջա­խիս ու չես մեռ­նիր... բար­բա­րոս ազ­գե­րը միշտ ար­շա­վե­ցին ու քան­դե­ցին քո հայ­րե­նի­քը, բայց դու անվ­կանդ, ան­հու­սա­հատ տո­կա­ցող ո­գի մը ու­նիս, ո­րով կապ­րիս ու կմ­նաս մինչև այ­սօր»:


Հա­յու­թյան վի­ճակն ա­վե­լի բար­դա­ցավ հայ-ռու­սա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Իր «Հայ­գոյժ» գր­քում Հայ­րի­կը ող­բաց «....վայ­րագ խու­ժան­նե­րու ձեռ­քեն Հա­յոց ան­տեր ժո­ղովր­դի» ա­ղե­տա­լի վի­ճա­կը: «Վան­գոյժ» և «Հայ­գոյժ» գր­քե­րի հա­մար հայ ժո­ղո­վուր­դը Խրի­մյան Հայ­րի­կին տվեց ևս մեկ պատ­վա­նուն՝ ԺԹ դա­րի Խո­րե­նա­ցի: Որ­քան էլ վշ­տա­հար ու խոց­ված՝ Խրի­մյան Հայ­րի­կը չէր դա­դա­րեց­նում ազ­գօ­գուտ գոր­ծու­նեու­թյու­նը և շա­րու­նա­կում էր գրել: «Դրախ­տի ըն­տա­նի­քը», «Պա­պիկ և Թոռ­նիկ» գր­քե­րը, ո­րոնք ծրագ­րա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեին, ազ­գի հզո­րու­թյան, միաս­նու­թյան խնդ­րում կարևո­րում էին հայ ըն­տա­նի­քի դե­րը, դա­րե­րով, սերն­դե­սե­րունդ փո­խանց­վող ըն­տա­նե­կան ա­վան­դույթ­նե­րը: Այդ գոր­ծե­րում մտ­քեր կան, որ ա­սես հենց այ­սօր են գր­վել. «Ներ­քին զե­ղում­ներն զհայ­րե­նիք ա­վե­լի կը դա­վա­ճա­նեն, քան թե օ­տար թշ­նա­միք», «Գիտ­ցիր այ­սու­հետև թե՝ դու ես միայն քեզ օգ­նա­կան», «Այն ազգ և աշ­խարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար....»: «Ես գի­տեմ, դու գի­տես, թե սոսկ լա­լով ու ող­բա­լով, ե­թե շա­ղա­խենք մեր հայ­րե­նյաց հող՝ հայ­րե­նիք չշին­վիր»:


Այդ­պես՝ Հրազ­դան քա­ղա­քի Կոս­տան Զա­րյա­նի ան­վան ման­կա­կան ար­վես­տի դպ­րո­ցի դահ­լի­ճում հրաշ­քով հայ­տն­ված Խրի­մյան Հայ­րիկն իր դժ­վա­րին կյան­քի, պայ­քա­րի փոր­ձով հու­շում, ուղ­ղոր­դում էր ուն­կն­դիր­նե­րին՝ ինչ­պես ճիշտ կողմ­նո­րոշ­վել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բարդ ու նենգ ի­րա­վի­ճակ­նե­րում: Սփյուռ­քա­հայ մտա­վո­րա­կան ու հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Հրանտ Մար­գա­րյա­նը չէր խա­ղում իր հե­ղի­նա­կած ներ­կա­յա­ցու­մը, այլ սր­տով, հո­գով, մտ­քե­րով ձուլ­վել, նույ­նա­ցել էր Խրի­մյան Հայ­րի­կի կեր­պա­րի հետ: Նվի­րյալ ուխ­տա­վո­րի ջեր­մե­ռան­դու­թյամբ՝ աշ­խար­հի հա­յա­շատ շատ քա­ղաք­նե­րում նույն­պես նա հան­դես է ե­կել իր «Խրի­մյան Հայ­րիկ» մե­նա­խա­ղով և հա­յոց պատ­մու­թյու­նից ան­տե­ղյակ, ա­նի­րա­զեկ հա­յոր­դի­նե­րին ներ­կա­յաց­րել Ա­մե­նայն Հա­յոց Հայ­րի­կի կեր­պա­րը:


Այդ օ­րը հրազ­դան­ցի­նե­րի հետ ես ևս կեն­դա­նի, ի­րա­կան շր­ջա­գա­յե­ցի Վաս­պու­րա­կան աշ­խար­հի շե­նե­րում, ըմ­բոշխ­նե­ցի գույն-գույն ծաղ­կիկ­նե­րի, ցող ու կա­նա­չի, Սուրբ Կա­րա­պետ վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի հի­նա­վուրց պա­տե­րին հպ­ված վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րի բույ­րե­րը: Վա­նում, Մու­շում, Սա­սու­նում, ա­մե­նուր ժո­ղո­վուր­դը սի­րով էր սպա­սում սի­րե­լի Խրի­մյան Հայ­րի­կին, նրա ճշ­մա­րիտ, զո­րա­վոր խոս­քին: Եր­կար շր­ջե­ցինք ու հոգ­նե­ցինք դա­րի­վեր, ո­լո­րուն կա­ծան­նե­րից, Հայ­րի­կի հետ հան­գիստ ա­ռանք Մշո դաշ­տում, ըմ­պե­ցինք սառ­նո­րակ աղ­բյուր­նե­րի ա­նուշ ջրե­րից ու մեր քաղ­ցը հա­գեց­րինք ի­րենց ար­մատ­նե­րում հա­զա­րա­մյակ­նե­րի հի­շո­ղու­թյու­նը պա­հող ա­նու­շա­համ բույ­սե­րով... Բայց ին­չու մռայ­լով պատ­վեց Խրի­մյան Հայ­րի­կի դեմ­քը, խոս­քի զգա­յուն ե­րանգ­նե­րը դար­ձան հա­ռա­չանք­ներ... 1878 թվա­կան. Բեռ­լի­նի վե­հա­ժո­ղով, այս­տեղ վճռ­վե­լու էր նաև Հա­յաս­տա­նի հար­ցը: Հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վա­րը Խրի­մյան Հայ­րիկն էր: Նա նա­խա­պես այ­ցե­լում է եվ­րո­պա­կան մեծ տե­րու­թյուն­նե­րի՝ Ի­տա­լիա­յի, Ֆրան­սիա­յի, Անգ­լիա­յի, Գեր­մա­նիա­յի շա­հե­րը ներ­կա­յաց­նող պե­տա­կան այ­րե­րին, ներ­կա­յաց­նում վե­հա­ժո­ղո­վի հա­մար Հա­յոց պատ­րիար­քա­րա­նի կազ­մած տե­ղե­կա­գի­րը՝ հույս փայ­փա­յե­լով, որ դի­վա­նա­գի­տա­կան ե­ղա­նա­կով Հայ­կա­կան հար­ցը բա­րե­հա­ջող լու­ծում կս­տա­նա: Այս­տեղ՝ Հրազ­դա­նի ման­կա­կան ար­վես­տի դպ­րո­ցի բե­մում մեծ տե­րու­թյուն­նե­րի դի­վա­նա­գետ­նե­րի դե­րե­րը խա­ղում էին դպ­րո­ցը նոր ա­վար­տած պա­տա­նի­ներ, ո­րոնց հետ բե­մադ­րիչ Հրանտ Մար­գա­րյա­նը ներ­կա­յա­ցու­մից ըն­դա­մե­նը մեկ ժամ ա­ռաջ էր փոր­ձեր ա­րել, բա­ցատ­րել՝ ի՛նչ աս­տի­ճա­նի քար ան­տար­բե­րու­թյան է դեմ ա­ռել Հայ­կա­կան հար­ցը Բեռ­լի­նի վե­հա­ժո­ղո­վում, և ինչ­պես պետք է խա­ղան ի­րենց դե­րե­րը: Հատ­կան­շա­կան է, որ բե­մում բա­նակ­ցող եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դեմ­քե­րը ծածկ­ված էին դի­մակ­նե­րով. ա­ռա­ջին ան­գամ բեմ ե­լած պա­տա­նի­նե­րը հրա­շա­լի էին յու­րաց­րել բե­մադ­րի­չի դա­սը, կա­րե­լի էր կար­ծել՝ ար­հես­տա­վարժ դե­րա­սան­ներ են՝ հաշ­վեն­կատ, սա­ռը, ան­տար­բեր, խո­րա­մանկ, կեղ­ծա­վոր կեր­պա­րանք­նե­րը պա­շա­րել, հեգ­նում էին Խրի­մյան Հայ­րիկ հա­յի շի­տա­կու­թյու­նը, ազն­վու­թյու­նը, մարդ­կու­թյան հան­դեպ ան­կեղծ հա­վա­տը:


Բեռ­լի­նի վե­հա­ժո­ղո­վում մեծ տե­րու­թյուն­նե­րի դի­վա­նա­գի­տա­կան խա­ղե­րը խո­ցե­ցին Խրի­մյան Հայ­րի­կի զգա­յուն էու­թյու­նը: Նա խո­րա­պես հա­մոզ­վեց, որ «արևմտյան քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի մէջ ար­դա­րու­թյու­նը հան­գու­ցյալ է տի­րա­պես», որ քա­ղա­քակր­թու­թյան ու մար­դա­սի­րու­թյան քո­ղի տակ թաքն­ված է դի­վա­նա­գետ­նե­րի հո­գու ու մտ­քի ամ­լու­թյու­նը, և այդ հա­վա­քում ա­մեն բան են­թարկ­վում է բա­ժա­նել-տի­րե­լու ան­հո­գի դիր­քո­րոշ­մա­նը: Նա ան­հուն դառ­նու­թյամբ եզ­րա­հան­գեց՝ ու­րիշ ժո­ղո­վուրդ­ներ «հա­րի­սան» եր­կա­թե շե­րե­փով էին ճա­շա­կում, մինչ­դեռ հա­յոց շե­րե­փը թղ­թից էր, չկա­րո­ղա­ցավ բա­ժին վերց­նել: Վե­հա­ժո­ղո­վը մեծ տե­րու­թյուն­նե­րի շա­հե­րի առևտուր էր, որ­տեղ հայ ժո­ղովր­դի ապ­րե­լու ի­րա­վուն­քի կե­նաց-մա­հու պայ­քա­րը կարևոր չէր, կրած ահ­ռե­լի կո­րուստ­նե­րի հա­մար որ­պես հա­տու­ցում նա ո­չինչ չշա­հեց: Խրի­մյան Հայ­րի­կի «թղ­թե շե­րեփ» բնո­րո­շու­մը որ­պես թևա­վոր խոսք մնաց ժո­ղովր­դի հի­շո­ղու­թյան մեջ. թշ­նա­մի­նե­րի հա­մե­մատ նրա հաղ­թա­նակ­նե­րը մեծ մա­սամբ բա­րո­յա­կան ար­ժեք էին ու­նե­ցել: Այդ ա­ռու­մով բնո­րոշ է պան­թուր­քիզ­մի հայ­րե­րից Զիա Կեոք­լա­փի խոս­տո­վա­նու­թյու­նը. «Մենք հա­ջո­ղե­ցանք գրա­վել բազ­մա­թիվ հո­ղեր, բայց հո­գե­պես մենք պարտ­վե­ցինք ա­մե­նուր»: («Յա­ռաջ», 1967թ. 28-ը մա­յի­սի, հ. 33)։


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 22500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ